National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.05.2022
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը
1 / 3

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Միքայել Թումասյանի  հեղինակած ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է, որ այն դեպքերում, երբ հնարավոր չէ վարչական վարույթի մասնակցին ծանուցել առձեռն կամ պատվիրված նամակով` հետադարձ ծանուցմամբ, ի վերջո, հնարավորություն լինի ծանուցումը տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի վարչական մարմինների կողմից վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը: Այդ նպատակով սահմանվում է դրույթ, համաձայն որի՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սահմանված կարգով ծանուցելու հետ միաժամանակ ծանուցումը նախատեսվում է տեղադրել նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, որտեղ ծանուցումը տեղադրելու օրվան հաջորդող օրացույցային հինգերորդ օրն անձը կհամարվի պատշաճ ծանուցված: «Այս նախագծով փորձում ենք լուծել խնդիրները եւ թույլ չտալ, որպեսզի ապօրինությունը, անօրինականությունը հաղթեն, թույլ չտալ քաղաքացիներին չկատարել պետության ու հասարակության առջեւ ունեցած պարտավորությունները»,- ասել է Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն քաղաքացիների վարքագծին, ովքեր փորձում են օգտվել օրենքի բացերից եւ չծանուցվել:

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի նվազեցում է նախատեսվում: Մասնավորապես, կնվազի ծանուցումների եւ օգտագործվող գրասենյակային պիտույքների համար նախատեսված գումարը:

Գեւորգ Պապոյանը հայտնել է, որ Կառավարությունն իրավական տեխնիկային վերաբերող մի շարք առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդունվել են:

Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Հարակից զեկուցող Արթուր Դավթյանը կարեւորել է նախագիծը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am